Ով է գերի ընկած իսրայելցի օդաչուն

Իրանի զինվորականները գերի են վերցրել խոցված իսրայելական ինքնաթիռի կին օդաչուին, հաղորդում է Tasnim-ը։

Համացանցում հայտնվել է գերի ընկած իսրայելցի օդաչուի և իր F35 կործանիչի լուսանկարը։ 

Ավելի վաղ Fars լրատվական գործակալությունը հայտնել էր, որ իրանական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են մի քանի իսրայելական ռազմական ինքնաթիռներ, այդ թվում F-35 կործանիչ։

Tehran Times-ի փոխանցմամբ՝ F-35 կործանիչները, որոնք խախտել էին Իրանի օդային տարածքը՝ խոցելով երկու ինքնաթիռներն էլ և գերի վերցնելով մեկ օդաչուին, այն բանից հետո, երբ նա կատապուլտից ցատկել և պարաշյուտով իջել էր Իրանի տարածք։