Bavnews.am-ը գրում է․ Դերասանուհի Զառա Արամյանի որդին՝ Գուրգեն Գասպարյանը ծանր վիշտ է ապրել մայրիկի կորստից։ Գուրգենը սթորի է հրապարակել, որտեղ գրված է հետևյալը․
«Խորը ցավով հայտնում եմ, որ մորս՝ Զառա Արամյանի սիրտը կանգ է առել։ Հուղարկավորությունը տեղի կունենա ամսի 20-ին՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, ժամը 17։00-ից»։

Նշենք՝ երեկ հայտնել էինք, որ մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանը։
Նա սրտի լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով երեկ տեղափոխվել էր Երևանի Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր։
