Ով է Սյունիքում մաhացած զինծառայողը. Նոր մասնրամասներ

Երեկ ՔԿ-ն պաշտոնապես հատատեց ժամկետային զինծառայողի մահվան մասին լուրերը՝ նշելով հետևյալը.

Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Վարույթն հարուցվել է քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- հայտնել էր ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:

24News-ի տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի մարզում ԱԱԾ սահմանապահ զորքերի մահացած ժամկետային զինծառայողը Մովսես Պողոսյանն է` 18 տարեկան: