Ով է Սոֆի Դևոյանի ապագա ամուսինը. որտեղ է նա աշխատում, ինչ լուսանկարներ է հրապարակում. բացառիկ կադրեր

Օրեր առաջ պարուհի Սոֆի Դևոյանը կազմակերպել էր իր նախահարսանեկան խնջույքը՝ այդպիսով հայտնելով, որ նոր հարաբերությունները բավականին լուրջ են, ավելին՝ տանում են դեպի ամուսնություն։

Խնջույքից հետո Սոֆին մեկնել էր Եվրոպա՝ սիրելիի ուղեկցությամբ։ Կարճատև ճամփորդությունից հետո զույգը արդեն հայրենիքում է և պատրաստվում է իր հարսանիքին։ Պարուհին նաև ընտրյալի հետ համատեղ հոլովակով է հանդես եկել։

StarNews-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել Սոֆի Դևոյանի ապագա ամուսնու մասին։ Պարուհու ընտրյալը Կիմ Առաքելյանն է՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի տնօրենը։ Կրթությունը ստացել է Լոնդոնում։

Մինչ Սոֆին կհայտներ նոր սիրելի ունենալու մասին, զույգին արդեն միասին նկատել էին հանրային վայրերում ժամանակ անցկացնելիս։