Որոշեցի դատի տալ և պահանջել 3 միլիոն դրամ վիրավորանքի համար․ Արուս Տիգրանյան
Bavnews.am-ը գրում է․ «Սիրելիներս, դատի տվեցի մի աղջկա, ով որոշել էր հանրային ձևով ինձ պարսավել, վիրավորել և զրպարտել։ Նա մոդել է, ինձ համար անհայտ, անունը կարծեմ Անիտա։
Ես նրան որոշեցի դատի տալ ոչ միայն նրա համար, որ նա ինձ վճարի, օրենքով նախատեսված մինչև 3 միլիոն դրամ վիրավորանքի և մինչև 6 միլիոն դրամ զրպարտության համար, այլ նաև այն պատճառով, որ մեր երկրում բոլոր նրանք ովքեր կորոշեն աջ ու ձախ վիրավորել մարդկանց, պետք է պատասխան տան օրենքով»։