Որքան պետք է լինի ձեր քաշն՝ ըստ հասակի. բանաձև

Բավականին շատ բանաձևեր կան, որոնց միջոցով հնարավոր է հաշվել մարդու իդեալական քաշը: Պետք է հիշել, որ մարդու քաշը հաշվարկելիս գլխավոր ցուցանիշներն են հասակը, տարիքն ու մարմնի կառուցվածքը:

Ամենահեշտ բանաձևերից մեկը հետևյալն է.

ԻՔ (իդեալական քաշ) = մարմնի քաշը / (հասակը մետրով x հասակը մետրով)

Օրինակ՝ 80 կգ / 1,90*1,90=22

Արդյունքները հետևյալն են՝

18,5 – 25 – քաշի հետ խնդիրներ չունեք

25 – 30 – ավելորդ քաշ ունեք

30 – 35 – ձեզ մոտ ճարպակալման առաջին աստիճանն է

35 – 40 – ձեզ մոտ ճարպակալման երկրորդ աստիճանն է

40 և ավելի – ձեզ մոտ ճարպակալման երրորդ աստիճանն է

Կա ևս մեկ բանաձև

Մարդու իդեալական քաշ = հասակը սմ-ով – 100

Եթե ձեր հասակը 1.65-ից ցածր է, իդեալական քաշ = հասակը սմ-ով – 105

Եթե ձեր հասակը 1.66-ից 1.75 է, իդեալական քաշ = հասակը սմ-ով – 100

Եթե ձեր հասակը 1.75-ից բարձր է, իդեալական քաշ = հասակը սմ-ով – 110

Եվ հիշեք, որ իդեալականն այն քաշն է, որով դուք ձեզ զգում եք թեթև և առողջ: