«Ուժեղ կամքի տեր տղա է». կամրջից ցած նետված արցախցի տղան դեռ գիտակցության չի եկել
«Տղան դեռ գիտակցության չի եկել, բայց դրական դինամիկա է նկատվում»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց ստեփանակերտցի 19-ամյա տղայի ծանոթներից մեկը:
Մեր զրուցակիցն ասաց, որ լավ է ճանաչում այս տղային, և որ կատարվածը հաստատ ինքնասպնության փորձ չի եղել.
«Նա հաստատ ինքնասպանություն չէր գործի։ Հայաստան տեղափոխվելուն պես աշխատանք էր փնտրում, մի քանի տեղ գնացել էր, որ գործ ճարեր։
Նա շատ ուժեղ կամքի տեր տղա է»,- ասաց մեր զրուցակիցը: Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 13-ին ստեփանակերտցի 19-ամյա տղան «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարակից կամրջից ցած է նետվել: Տղային տեղափոխել էին հիվանդանոց, նա գտնվում է անգիտակից վիճակում:
Բժիշկները տղայի վիճակը գնահատել էին ծանր։ Իսկ թե ինչն է ստիպել նրան գնալ այդ քայլին, դեռ հայտնի չէ։