Ունեմ նպատակ նոր ընտանիք կազմելու ու չեմ ուզում իմ լուսավոր կետը խամրի ինչ-ինչ բամբասանքների արդյունքում․ Ալեքսանդր Բաբասյան
Դերասան Ալեքսանդր Բաբասյանը հյուրընկալվել էր Արայիկ Համբարձումյանի՝ «Խոստովանություն» հաղորդմանը։
Հաղորդման շրջանակներում դերասանը խոսել է Լիլիթ Բասյանից բաժանման, նոր սիրելիի մասին։
«Նախ ասեմ, որ էս թեման էնքան հինա արդեն, ես էդ թեմայով ասելու բան չունեմ, որովհետև դա ավարտված թեմայա, և ավարտելով` նորից մեջբերեմ, որ ինչքան հետևում կամուրջներն ուժեղ են այրվում, էնքան դիմացդ լուսավոր ա։
Չգիտեմ` ինչի ա քննարկվում էս թեման, երևի լրագրողներին էդպես հարմար ա, որովհետև եթե մի բանի մեջ կամ, դա մեծ դիտումներա հավաքելու, բայց էդ թեման իմ համար փակ ա, էս վերջին խոստովանությունն ա, որովհետև էս թեմայով էլ չեմ խոսելու ոչ մի տեղ։
Առավել ևս էն դեպքում, որ ես ունեմ նպատակ նոր ընտանիք կազմելու, ունեմ սիրելի։ Առաջին հերթին ինձ հաճելի չի էդ թեման, երկրորդը`իմ սիրելիին։
Ես մի բան ասեմ, որ իմ սիրելին իմ կյանքի լուսավոր կետն ա, ու ես չեմ ուզում իմ լուսավոր կետը խամրի ինչ – ինչ սադրանքների ու բամբասանքների արդյունքում»։