Ուսուցիչները բոյկոտում են Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած` 7-րդ դասարանի պատմության դասագիրքը
Դասախոս Մարինա Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես` Մարինա Մադոյանս, որպես պատմության դասախոս, միանում եմ Լիլիթ Շարբաթյանի ֆլեշմոբին և պահանջում եմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից դուրս բերել Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած` 7֊րդ դասարանի պատմության դասագիրքը։
Այնտեղ խեղաթյուրված է Հայոց պատմությունը, կան բազմաթիվ անճշտություններ և սխալներ, բացթողումներ։
Ես դեմ եմ, որ մեր իսկ կրթօջախներում աշակերտներին աղավաղված հայոց պատմություն սովորեցնեն։
Ես պահանջում եմ, որ մեր երեխաներին կրթեն հավաստի աղբյուրներով և դաստիարակեն հայրենասեր և հայրենատեր հասարակություն։
Խնդրում եմ միացեք և դուք էլ ձեր էջերում՝ ձեր անունից տարածեք պահանջը՝ տեղադրելով այս նկարը»։