Չէ՛, չէ, խաբեսգը Շիրա՛զ. Երևանի փողոցներից մեկում հանդիպում են հայ երկու Մեծերը
Երևանի փողոցներից մեկում հանդիպում են հայ երկու Մեծերը՝ Հովհաննես Շիրազն ու Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանը։ Վերջինս, դիմելով Շիրազին, հարցնում է․
– Շիրա՛զ, կսեն Դանթեականը («Հայոց Դանթեական») դուն էս գրել, հա՞։ Ըդիկ ճիշտ է՞։
– Հա, Ֆրունզ ջան, ես եմ գրել։
– Չե՛մ հավատա, Շիրազ։ Դժվար դու գրած էղնիս, սուտ կխոսիս։ Չե՛մ հավատա։
– Այ տղա, քեզի ի՞նչ էղավ, կսեմ ես եմ գրել։
– Չէ՛, չէ, խաբեսգը Շիրա՛զ, ըդիկ գրողը հմի խելռած բդի էղնիր։ Չէ՛, դու չես գրել, դու հլը չես խելռել…
-Է՜, Ֆռունզ ջան, ես խելըռել, նոր եմ գըրել․․․