Վարդան Շահրամանյան, Գևորգ Գաբրիելյան, Վադիմ Շահրամանյան և Գերման Շահրամանյան.
Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքի բենզինի պահեստի պայթյունից մի ընտանիքից 4 տղամարդ զոհվեց. հայրը, երկու որդիներն ու փեսան։
Վարդան Շահրամանյանի, Գևորգ Գաբրիելյանի, Վադիմ Շահրամանյանի և Գերման Շահրամանյանի հոգեհանգիստը տեղի կունենա Նոյեմբերի 5-ին ժամը 17:00-20:00, հասցե՝ Սիլիկյան հին խճուղի 37 (Գոռ սգո սրահ):
Հուղարկավորությունը նոյեմբերի 6-ին ժամը 13:00-ին նույն վայրից Սիլիկյան գերեզմանոցում։
Նշենք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի հետևանքով՝ հաստատված 220 մահվան դեպք է գրանցվել։