Պայթյունից վիրավորված արցախցին հիվանդանոցում է մահացել․ «Զանգեցին, ասացին՝ սիրտը կանգնել է»
«Բժիշկներն անընդհատ ասում էին, որ վիճակը կայուն է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հայկի կինը Էլինա Իշխանյանը։ Էլինայի խոսքով՝ բժիշկներն ասում էին, որ Հայկի կյանքին վտանգ չէր սպառնում․
«Բժիշկներն ասացին, որ միայն այրվածքներ ունի, կյանքին վտանգ չի սպառնում։ 10 օր ինքը լավ է եղել, ասում էին՝ վիճակը նորմալ է, արդեն կարող ենք տեղափոխել այրվածքաբանական կենտրոն, որպեսզի այրվածքները բուժեն։ Հոկտեմբերի 4-ին Հայկի ծնունդն է, 26 տարեկան դարձավ։
Ամսի 3-ին, որ գնացինք հիվանդանոց, ասացին՝ հիվանդի վիճակը կայուն է, արդեն կարող ենք տեղափոխել այրվածքաբանական կենտրոն։
Ամսի 4-ին տորթ պիտի տանեինք կենտրոն, ծնունդը շնորհավորելու համար, բայց չթողեցին, որ իր մոտ մտնենք»։
Էլինային ու ընտանիքի ոչ մի անդամի չեն թողել նրա մոտ մտնել․ «Որ Հայկն իմանա, որ մենք իր կողքին ենք։
Դա անմարդկային վերաբերմունք էր։ Անգամ վերջին վայրկյանին, երբ արդեն գիտեին, որ Հայկը չկա, չեն թողել, որ մտնենք մոտը։
Ոչ մի բացատրություն չեն տվել։ Ասացին՝ երիկամներն է, դիալիզ պիտի սկսենք, ձեր թույլտվությունն է պետք, ասացի՝ ամեն ինչ կտամ, միայն թե իր կյանքին վտանգ չսպառնա, միայն թե բուժեք իրեն, ինձ համար կարևոր չի իր կյանքի որակը, կարևորը ինքն ապրի։
Դիալիզի համաձայնությունը տվեցի, արեցին, ամսին 5-ի երեկոյան զանգեցին, ասացին՝ հիվանդի սիրտը կանգնել է»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում