Պայթյունի ժամանակ ավագ որդիներից մեկը մինչ այս պահը անհայտ կորած է համարվում, մյուս որդին էլ այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բերդաշենցի 67 տարեկան Յուրիի որդիներից մեկը 18 տարեկանում խեղդամահ է եղել ջրի մեջ։
Մի քանի տարի անց մահացել է նրա կինը։
Իսկ 2023թ սեպտեմբերի 25-ի դիզվառելիքի պահեստի պայթյունի ժամանակ ավագ որդիներից մեկը մինչ այս պահը անհայտ կորած է համարվում, մյուս որդին էլ ծանր այրվածքներով տեղափոխվել է Երևանի բուժհաստատություններից մեկը և այժմ գտնվում վերակենդանացման բաժանմունքում։
Հիմա Յուրին իր երկու հարսների և չորս թոռների հետ ժամանակավոր ապաստան են գտել Հայորդի ճամբարում»։