Պայթյունի հետևանքով կա մեկ զոհ, երեք վիրավոր․ ԵՊՀ խոսնակ
ԵՊՀ խոսնակ Քնար Միսակյանը ֆեյսբուքյան իր էջում հաստատել է համալսարանի 1-ին մասնաշենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ զոհի և երեք վիրավորի մասին տեղեկությունները։
«Ցավով տեղեկացնում եմ, որ ԵՊՀ-ում բռնկված հրդեհի հետևանքով կան մեկ զոհ և երեք վիրավոր»,- գրել է նա։
Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: