Պատրաստ եմ փոխարինվել մեկ գերու հետ․ Վիլեն Գաբրիելյան
2021 թվականին Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ գերիները մեզ կներեն 1-2 ամիս ավելի գերության մեջ մնալու համար։ Ավելին իր որդուն էր պատրաստ փոխանակել գերիների հետ։
Դուք ևս նման հայտարարություն էիք արել, հիմա՞ էլ եք պատրաստ փոխանակվել գերիների հետ։ Ինչո՞ւ այդ մասին այլևս չեք խոսում, ո՛չ դուք, ո՛չ էլ ձեր կուսակցության ղեկավարը։
«Գերիների մասին մեր տարբեր միջազգային գործընկերների հետ, այդ թվում նաև ներկայիս եղած բանակցային գործընթացում անընդհատ խոսում ենք, անընդհատ այդ խնդիրը բարձրաձայնվում է»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու այլևս ո՛չ ինքը, ո՛չ էլ իրենց կուսակցության ղեկավարը չեն խոսում Ադրբեջանում պահվող գերիների մասին, այնինչ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ գերիները մեզ կներեն 1-2 ամիս ավելի գերության մեջ մնաու համար։
Հարցին՝ ժամանակին ասում էր, որ պատրաստ փոխանակվել գերինեի հետ, հիմա ևս պատրա՞ստ է գնալ այդ քայլին, պատգամավորն ասաց․ «Այո՛, բայց չեմ կարծում, որ բոլորի մենակ իմ հետ չեն փախանակի, բայց պատրաստ եմ փոխարինվել մեկ հոգու հետ»։
Մանրամասները՝ Oragir.News-ի տեսանյութում