Պարզեք, արդյոք ձեր օրգանիզմն ունի Վիտամին A-ի պակաս
Վիտամին A-ն շատ կարևոր սննդարար նյութ է: Այն օգնում է ամրացնել իմունային համակարգը` վարակների և ինֆեկցիաների դեմ պայքարելու համար, առողջ է պահում աչքերը, զարգացնում է ոսկորները և պահպանում մաշկի խոնավությունը: Վիտամին A-ի պակասից երեխաների մոտ առաջանում է կուրություն, չոր աչքերի ախտանիշ (dry eye) և վատ տեսողություն:
Վիտամին A-ի պակաս: Վիտամին A-ի պակասի նախանշաններն են` մաշկի կերատինիզացումը, հավկուրությունը, աչքերում այրող զգացումը կամ քորը, կոպերի բորբոքվածությունը, քսերոֆտալմիան (xerophthalmia), անփայլ մազերը, թեփի առաջացումը, կոտրվող եղունգները, սեքսուալ խանգարումները, ինչպես նաև՝ նախաքաղցկեղային փոփոխությունները մարմնի հյուսվածքներում:
A վիտամինի պակասը հոգնածություն է առաջացնում, անքնության և դեպրեսիայի առաջացման պատճառ է հանդիսանում:
Վիտամին A-ի կարևոր աղբյուրները: Վիտամին A պարունակում է ձկան լյարդի յուղը, ձվի դեղնուցը, տավարի լյարդը, չեդեր պանիրը, կարագը, կաթը: Դեղին և նարնջագույն մրգերը և բանջարեղենը պարունակում են կարոտին պիգմենտը: Սննդակարգում ներառեք քաղցր կարտոֆիլ, գազար, բրոկոլի, սպանախ, մանգո, դդում, լոլիկ, ծիրան, դեղձ, պապայա, սիսեռ, վարսակի շիլա: Այս բոլորը հարուստ են վիտամին A-ով:
Վիտամին A-ի օգտակար հատկանիշները
Առողջ աչքեր: Վիտամին A-ն օգնում է լավացնելու տեսողությունը: Այն օգնում է աչքերին արագ ադապտացվել լույսի փոփոխություններին, աչքերը խոնավ պահել և լավացնել գիշերային տեսողությունը: Կանխում է չոր աչքերի ախտանիշը:
Բացի այդ, վիտամին A-ն ձևավորում է ռոդոպսինը (Rhodopsin օr visual purple), որը լավացնում է տեսողությունը: Վիտամին A-ն ապահովում է ցանցաթաղանթի առողջ վիճակը և կանխում գիշերվա կուրությունը` ավելացնելով պայծառ լույսի և մթության նկատմամբ աչքի ադապտացումը: Այս վիտամինը նաև կրճատում է կատարակտի և մակուլադեգեներացիայի ռիսկը, որն ի հայտ է գալիս հասուն տարիքում: Վիտամին A-ն օգնում է նաև գլաուկոմայով տառապող մարդկանց:
Պահպանում է մաշկի փափկությունը և առաձգականությունը: Վիտամին A-ն օգնում է մարմինը հեռու պահել ազատ ռադիկալներից, տոքսիններից, որոնք կարող են վնասել մաշկը: Այն օգնում է մաշկը պահել փափուկ և առաձգական` ապահովելով նրա մեջ խոնավությունը, որն էլ իր հերթին՝ կանխում է չորությունը, կերատինիզացիան և փսորիազը:
Բարձրացնում է իմունիտետը: Վիտամին A-ն մարմնի իմունիտետը բարձրացնում է`լիմֆոցիտիկ (lympocytic) ռեակցիաներով հակահարված հասցնելով հիվանդության անտիգեններին (antigens):
Այն խոնավ է պահում լորձաթաղանթը` նպաստելով ավելի ամուր իմունիտետ ունենալուն, և բարձրացնում է արյան սպիտակ գնդիկների գործունեությունը: Այս վիտամինը ոչ միայն կանխում է մանրէների ներթափանցումը մեր օրգանիզմ, այլև պայքարում է ինֆեկցիաների դեմ: