Պեսկովը` Պուտինի սրտի հետ կապված խնդիրների մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է Վլադիմիր Պուտինի սրտի խնդիրների մասին մամուլում հայտնված տեղեկությունները։
Պեսկովը նշել է, որ սա հերթական ապատեղեկատվությունն է։ Ըստ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի, Պուտինի հետ «ամեն ինչ լավ է»։
Պեսկովը մեկնաբանել է նաև Sky News Australia-ի և The Mirror-ի հրապարակումները։
«Կարող եմ ասել, որ երկվորյակներ չկան, երբ խոսքը վերաբերում է աշխատանքին և այլն։ Սա դասվում է անհեթեթ տեղեկատվությունների շարքին, որոնք նախանձելի համառությամբ քննարկվում են մի շարք լրատվամիջոցների կողմից։
Սա, իհարկե, ժպիտից բացի ոչինչ չի բերում»,- ասել է Դմիտրի Պեսկովը։