Պրիգոժինի որդին գլխավորեց «Վագներ»-ը․ ի՞նչ է հայտնի
Hraparak.am-ը գրում է․ «Վագներ» ՌՄԿ-ի նախկին ղեկավար Եվգենի Պրիգոժինի որդին՝ Պավելը Ռոսվարդիայի կազմում գլխավորել է իր վաղամեռիկ հոր հիմնադրած մասնավոր ռազմական ընկերությունը։
Այս մասին 59.ru պորտալին հայտնել է Պերմի մարզում կազմակերպության ներկայացուցիչը։
Նրա խոսքով, «Վագները» ներառվել է ռուսական գվարդիայի կազմում և հանդիսանում է նրա դիվիզիաներից մեկը։ Այժմ ռազմականացված խումբը սկսել է կամավորներ հավաքագրել:
«Մենք հավաքագրում ենք միայն քաղաքացիական անձանց, այլ ոչ թե ազատազրկման վայրերում եղածներին»,- եզրափակել է աղբյուրը 59.ru-ին տված հարցազրույցում։