Քիչ առաջ հայտնի դարձավ, որ համաշխարհային աստղ, երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ժամանեց Երևան։
Երեկ հայտարարություն տարածվեց այն մասին, որ Լոպեսի Երևանյան համերգի կազմակերպման գումարը տրամադրվել է Հայաստանի բյուջեից։

37 հազար դոլար՝ Ջենիֆեր Լոպեսի 2 օրվա սննդի, 15 հազար դոլար՝ համերգի ծրագրի պրոդյուսերի համար
Կառավարության որոշումից պարզ է դառնում, որ Լոպեսին վճարվելու է 1 միլիարդ դրամ՝ ավելի քան 2.5 միլիոն դոլար: Քանի որ հայտնի չէ՝ որքան է լինելու համերգի տևողությունը, դժվար է գնահատել՝ այս գումարն արդյոք համապատասխանում է նախկին համերգների համար վճարված հոնորարներին, թե ոչ։