Ջենիֆեր Լոպեսի բացառիկ հրապարակումը՝ Երևանյան համերգից անմիջապես հետո

Երեկ՝ օգոստոսի 3-ին, Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացավ համաշխարհային աստղ, փոփ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի Երևանյան մենահամերգը։

Համացանցը ողողված էր շքեղ շոուից կադրերով, երգչուհին համերգի ընթացքում արտահայտեց իր հիացմունքը, նույնիսկ հուզվեց։ Համերգից րոպեներ անց Ջենիֆեր Լոպեսը ինստագրամյան էջի Story բաժնում տեղադրել էր մի քանի լուսանկար, որոնք ներկայացնում ենք ստորև՝

Հիշենցնենք, որ ելույթից առաջ երգչուհին նաև գրառում էր արել.

«Այս ամառը ազատության և լիարժեք վայելքի տոն է։ Այսօր երեկոյան կհանդիպենք Երևանում».- նշել էր նա