Հանրապետության ողջ տարածքում շարունակվում են առատ ձյան տեղումները։
Ջերմուկի քաղաքապետարանը լուսանկարներ է հրապարակել ու բնակիչներին հորդորել ըմբռնումով մոտենալ իրավիճակին։
«Կոմունալ սպասարկման ծառայության հնարավորությունները սահմանափակ են, ժամանակը ևս։
Հնարավորության սահմաններում և, իհարկե, ցանկության դեպքում առաջարկում ենք գոնե ձեր մուտքերի դիմացի հատվածը մաքրել»,- ասվում է հաղորդագրությունում։