Ռուբեն Վարդանյանը հանգիստ չի տալիս Իլհամ Ալիևին
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․
Ադրբեջանական մամուլը և հատկապես պետական «Az TV» հեռուստաընկերությունը կրկին թիրախավորել են Ռուբեն Վարդանյանին։ Կարծես թե Բաքվում ապօրինաբար պահվող Վարդանյանը այդպես էլ հանգիստ չի տալիս Իլհամ Ալիևին։
Ադրբեջանական պետական հեռուստաընկերության կիրակնօրյա թողարկման վերնագիրը նվիրված էր Վարդանյանին։ Ռեպորտաժում խոսվում է BBC-ի ռուսական ծառայության կողմից Վարդանյանի մասին պատրաստված հոդվածի մասին։
Ինչևէ, ակնհայտ է, որ Վարդանյանին Բաքվի բանտում պահելը խնդրահարույց է Իլհամ Ալիևի համար։
Բաց թողնել Ալիևը ևս դժվարանում է, քանի որ անձամբ ինքն է թիրախավորել Վարդանյանին, քանի որ Վարդանյանը իր գործունեությամբ բլոկադայի ժամանակ ճեղքել էր Ադրբեջանի կողմից ստեղծված տեղեկատվական վակուումը և հատկապես արևմտյան մամուլում ակտիվ բարձրաձայնում էր այդ հարցի մասին։
Ակնհայտ է նաև, որ Վարդանյանի ընտանիքն ու ընկերները բարձրացնում է ոչ միայն նրա, այլև Բաքվում պահվող բոլոր գերիների ազատ արձակման հարցը։
Ամեն դեպքում, ըստ իս՝ ճնշումները ու մեդիա հրապարակումներն այս թեմայով պետք է շարունակվեն, հակառակ դեպքում՝ Ադրբեջանը կմտածի, որ կարող է հրապարակային անպատիժ դատավարություններ անել։ Ալիևը պետք է հասկանա, որ ամեն ինչ չէ, որ կարող է անել և մարսել․․․
Դա կարևոր է ոչ միայն Վարդանյանի և Բաքվում ապօրինաբար պահվող մեր այլ հայրենակիցների անվտանգության, այլ նաև Հայաստանի՝ որպես պետության իմիջի համար առհասարակ։