Ռուսական զորքերը ճեղքել են ճակատը և մտել քաղաք
Ռուսական զորքերն Ուկրաինայի Դոնեցկի մարզի` արդեն գրավված Բախմուտ քաղաքից առաջ են շարժվել, ճեղքել առաջնագիծը և հասել ռազմավարական նշանակություն ունեցող Չասով Յար քաղաք։ Ուկրաինայի զինված ուժերի սպաներն ասել են, որ քաղաքը պահելը դժվար կլինի, քանի որ գրոհը հետ մղելու համար բավարար կենդանի ուժ, ռազմական տեխնիկա և զինամթերք չկա։
Ավելին, ռուսական բանակն ինտենսիվորեն օգտագործում է կառավարվող ռումբեր, ինչպես կիրառում էր Ավդեևկայի վրա հարձակվելիս։ Ուկրաինացիներն իրենց ձեռքում ոչինչ չունեն պայքարելու այն ռումբերի դեմ, որոնք արդեն իսկ ավերել են շենքերն ու ինժեներական ամրությունները։
Ուկրաինայի ազգային գվարդիայի սպա Վլադիմիր Չերնիկն, ով մասնակցել է Չասով Յար քաղաքի համար մղվող մարտերին, «Կիև 24» հեռուստաալիքին հայտնել է, որ ռուսները հասել են քաղաքի անմիջական մերձակայք։
Ապրիլի 3-ին տարածված տեղեկատվության համաձայն՝ ռուսական բանակը գրավել է Դոնեցկի Վոդյանսկ գյուղը։ Ռուսները գրավել են նաև Բախմուտի մոտ գտնվող Իվանովսկ գյուղը և արդյունքում մոտեցել Չասով Յար քաղաքին։ Այս պահին հաղորդվում է, որ ռուսական բանակը դիրքավորվում է քաղաքից 500-1000 մետր հեռավորության վրա։