Ռուսաստանի դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը` Հռոմի ստատուտի վավերացման մասին
Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը չի ոչնչացնի Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, նման կարծիք է հայտնել Դաշնության խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը։
Սակայն նման որոշումը ոչ բարեկամական քայլ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, ընդգծել է նա Telegram-ի իր ալիքում։
«Վստահ եմ, որ ոչ մի ուժ չի կարողանա քանդել ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամությունը»,- գրել է Վորոբյովը։
Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի կայացած նիստում վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը։
«Հայ խորհրդարանականների որոշումը ոչնչացնում է կառուցողական և վստահելի հարաբերությունները, որոնք ձևավորվել են մեր ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների շրջանակում»,- եզրափակել է պատգամավորը։