Ռուսաստանում տոմսերը չեն վաճառվել․ Սիրուշոն ստիպված է եղել հետաձգել համերգները
Դեռևս օրեր առաջ երգչուհի Սիրուշոն հայտարարություն էր տարածել, որով հայտնում էր, թե հետաձգում է իր հյուրախաղերը ՌԴ-ում։ Որպես պատճառաբանություն երգչուհին նշում էր իբրև մեր երկրի ներկայիս մթնոլորտը։
Հարց է ծագում, թե ինչ մթնոլորտի մասին էր խոսքը, երբ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում տոնական համերգներ էին, նշվում էր հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը։
Իսկ Երևանում 4 օր շարունակ բալետային փառատոն էր, որն իր շուրջը համախմբեց ավելի քան 40 հազար հանդիսատեսի:
Ակնհայտ է, որ երգչուհի Սիրուշոն կեղծ պատճառաբանությամբ է հետաձգել իր հյուրախաղերը Ռուսաստանում։ Իսկ իրականում տոմսերը չեն վաճառվել, և դա է պատճառ դարձել համերգները չեղարկելու։
Աղբյուր՝ Medianews