Սիրված հանդիսավար Ալիկ Հակոբյանի գերեզմանին այցելել է նրա մտերիմ ընկերը (ֆոտո)
Starnews-ը գրում է․ Այս տարեսկզբին` փետրվարի 10-ին, մեծ ցավով հայտնեցինք, որ մահացել է շոումեն և հումորիստ Ալիկ Հակոբյանը․ նախնական տվյալներով նրա մոտ ախտորոշվել էր սրտի կանգ։
Ալիկն ամուսնացած էր Լուիզայի հետ, նրանց ընտանիքում 2 դուստր է ծնվել: Ալիկն ու կինը` չափազանց կապված ամուսիններ էին:
Սիրված հանդիսավարի գերեզմանի լուսանկարը, որը հրապարակել է նրա ընկերներից մեկը:

Նշենք, որ մահից ամիսներ անց հանդիսավարի կինն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ամուսնու հետ համատեղ լուսանկար: Լուիզան հուզիչ գրառում է կատարել:
«Դու իմ լույսն էիր, իմ ուժը իմ ուրախությունը , իմ կյանքը իմ ամեն ինչը ։Ու տարար քո հետ ամեն ինչ»,- գրել էր Ալիկ Հակոբյանի կինը: