Սոբչակը և Բիլանը ներողություն են խնդրել «մերկ» երեկույթին մասնակցելու համար (ֆոտո)
Քսենյա Սոբչակը ներողություն է խնդրել բլոգեր Անաստասիա Իվլեևայից՝ իր տելեգրամյան ալիքում:
«Ես հաստատ չէի ուզում որևէ մեկին նեղացնել կամ վիրավորել։ Եթե ինչ-որ մեկին վիրավորել է իմ արտաքին տեսքը, ես ներողություն եմ խնդրում դրա համար։ «Ես սիրում եմ իմ երկիրը»,- ասել է Սոբչակը։
Նշենք, որ «մերկ» երեկույթին մասնակցելու համար ներողություն է խնդրել նաև Դիմա Բիլանը, ով դեկտեմբերի 26-ին հրապարակել է տեսաուղերձ։
Նա նշել է, որ երեկույթին երկար չի մնացել, ողջունել է կազմակերպիչներին ու հեռացել գիշերային ակումբից։