Սոս Ջանիբեկյանի մոր գրառումը՝ ուղղված որդուն
Դերասան Սոս Ջանիբեկյանի մայրը հեղափոխության օրերին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ ուղղված համաժողովրդական շարժմանը միացած որդուն, որն այդ օրերին շարունակ գտնվում էր հարթակում.
«Ուրախ եմ, տղաս՛, որ հարթակ բարձրացար, միկրոֆոն վերցրիր շարժման առաջին վտանգավոր օրերին:
Գնահատում եմ, որ հարթակ չբարձրացար ու միկրոֆոն չվերցրիր հաղթանակից հետո՝ անվտանգ օրերին:
Եվ հասկանում եմ, թե ինչու Փաշինյանի հետ ոչ մի ֆոտո չունես ՖԲ-ում:
Հպարտ եմ քեզնով, իմ հպարտ՛…»