«Սուրենն ու Ադելը շփում չունեն». Յանա Դանիելյանը՝ նախկին ամուսնու և դստեր հարաբերությունների մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Ամալյա Հովհաննիսյանի Look&Face հաղորդման հերթական հյուրը հաղորդավարուհի Յանա Դանիելյանն է։

Starnews-ը հետևել է զրույցին։


Հաղորդավարուհին խոսքի ընթացքում անդրադարձավ նաև այն հարցին՝ արդյո՞ք շփում կա դստեր՝ Ադելի, և նախկին ամուսնու՝ Սուրեն Փահլեւանյանի միջև։ Վերջինս՝ դեռ մեկ տարի առաջ, իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ չեն հանդիպում դստեր հետ: Յանան նշեց.

«Կարելի է ասել՝ Սուրենն ու Ադելը շփում չունեն, հազվադեպ։ Ընդհանրապես որևէ որոշում չկա նրանց չհանդիպելու, չխոսելու վերաբերյալ: Յուրաքանչյուրս ապրում ենք մեր կյանքը։ Լավ հարաբերություններ ունենք, ոչ մի խնդիր չկա։ Պարզապես իրականությունն է այսպիսին: Միգուցե զբաղվածությունն է պատճառը: Սուրենն էլ արդեն իր ընտանիքն ունի։

Երբ էլ հանդիպում են, շատ լավ շփվում են: Հայրիկից նեղանալու խնդիր չկա, Ադելը շատ լավ ա վերաբերվում։ Իմ երեխայի մեջ խանդ հասկացողություն չկա, էստեղ կա պապա- աղջիկ հարաբերություններ, եթե Ադելը ստանա պատշաճ վերաբերմունք, ինքը կընդունի ամեն բան։ Ժամանակին եղել է հարց՝ ինչու իրեն շատ ուշադրություն չի դարձնում հիմա այդ հարցն էլ չկա։ Ամեն մեկս մեր կյանքով ապրում ենք»: