Սոֆի Դևոյանը պատրաստվու՞մ է իր հարսանիքին. Պարուհին նոր հրապարակում է արել

Պարուհի Սոֆի Դևոյան կրտսերը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Նրա անձնական կյանքը, ինստագրամյան հրապարակումներն ու աշխատանքային նորությունները տարիներ շարունակ քննարկվել են։

Մեկ անգամ չէ, որ Սոֆին ակնարկել է նոր սիրելի ունենալու և իր հարսանիքին պատրաստվելու մասին։ Արդեն երեկ պարուհին նոր լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով նախահարսանեկան խնջույքների ժամանակ օգտագործվող աքսեսուարը՝ “Bride” (հարսնացու) գրվածքով։

Իհարկե, Սոֆին այլ մանրամասներ չի հայտնել, սակայն ինչպես ենթադրվում է նրա հարսանիքը սարերի ետևում չէ։