Ստեփանակերտում տապալել են 50 մետրանոց ամենամեծ խաչը
«Риа Новости»-ի տեղեկություններով, Արցախում տապալվել է Եվրոպայի երկրորդ ամենամեծ խաչը:
Ստեփանակերտի մերձակայքում՝ Դաշուշեն գյուղի մոտակայքում գտնվող բլուրերից մեկի վրա 50 մետր բարձրությամբ խաչ է կանգնած եղել:
Այն տեղադրվել է 2017 թվականին՝ ի հիշատակ հայ զինվորականների: Ադրբեջանի զինյալները խաչն արդեն տապալել են:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Հանրապետությունը՝ նախագահ Իլհամ Ալիևի հրամանով, քանդում են, ավելի ճիշտ ավերում բոլոր մշակութային կոթողները, ոչնչացնում հազարավոր տարիներ ապրած եկեղեցիներ ու խաչքարեր։