Սևանի ավագանու անդամին սպшնել են 7-ամյա երեխայի աչքի առաջ․ մանրամասներ
Հուլիսի 17-ին կրակոցներ, սպանություն, սպանության փորձի դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում։
Oragir.News-ի տեղեկություններով սպանվածը Սևան քաղաքի 37-ամյա բնակիչ Արսեն Աֆիյան է։ Նա Սևան համայնքի ավագանու անդամ էր և հայտնի ատամնաբույժ Սևան քաղաքում։
«Մանրամասների չեմ տիրապետում։ Միայն կարող եմ ասել, որ Արսեն Աֆիյանը մեր համայնքի ավագանու անդամ էր, արտակարգ մարդ, արտակարգ քաղաքացի, լավ մասնագետ։ Հիանալի անձնավորություն էր, ազնվագույն երիտասարդ։ Ամբողջ համայնքը սգում է։
Շատ լավ ընտանիքից էր, միակ տղան էր, ունի երկու քույր։ Ամուսնացած էր, ունի երեք զավակ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը։
Oragir.News-ի բացառիկ տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել սպանված Արսեն Աֆիյանի 7-ամյա երեխայի աչքի առաջ։ Մեր աղբյուրը հայտնեց, որ դեպքի վայրում երեխա է եղել։
«Չեմ կարող վստահ ասել՝ դա իր երեխան է, թե ոչ, բայց կարծում եմ, որ իր երեխան է։ Համենայն դեպս դեպքի վայրում երեխա եղել է»,- նշեց մեր զրուցակիցը։