Սևանում վերջին հրաժեշտն են տալիս կրակոցներից սպանված ավագանու անդամին
Oragir.news-ը գրում է․ Այսօր Սևանում վերջին հրաժեշտը տվեցին հուլիսի 17-ին սպանված Արսեն Աֆիյանին։ Նրա հուղարկավորությունն էր։
Սևանի բնակիչներից մեկը նշեց, որ մարդկանց ու մեքենաների հոսքն այնքան շատ էր, որ խցանումներ էր առաջացրել։
«Ինչ կարող եմ ասել․․․ցավալի է շատ։ Խոսքեր չկան։ Բոլորի կողմից իսկապես սիրված ու հարգված երիտասարդ էր»,-ասաց մեր զրուցակիցը։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ այս կորուստը ոչ միայն ընտանիքի մեծագույն կորսուստն էր,այլ նաև ողջ համայնքինը։
«Արսենին կարող եմ հիշել ոչ միայն ազնիվ մարդ, բարի երիտասարդ, այլ նաև հոգատար ու լավ մասնագետ։ Սա մեր բոլորի կորուստն է»,-ասաց Սևանի բնակիչներից մեկը։
Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին, ժամը 22։00-ին Գեղարքունիքի մարզում՝ Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում կրակոցներ էին հնչել։ Վիճաբանության մասնակիցներից մեկը Լևոն Բանդուրյանն է, ով քրեական պատմություններով հայտնի Արա Բանդուրյանի տղան է։
«Սևան» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Արսեն Աֆիյանը, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Էդգար Աֆյանը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 56-ամյա Աղասի Ալոյանը։ Ժամեր անց Արսեն Աֆիյանը, գիտակցության չգալով, մահացել է։
Նշենք նաև, որ սպանվածը Սևան համայնքի ավագանու անդամ էր և հայտնի ատամնաբույժ Սևան քաղաքում։