Բաքվում շարունակվել է ապօրինի կալանավորված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։
Պաշտպանական ճառով հանդես է եկել Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան, ով խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին։
Այնուհետև վերջին խոսքը տրվել է Վագիֆ Խաչատրյանին։ Նա ասել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում և խնդրում է դատարանին արդարացնել իրեն:
Դատավորները գնացել են խորհրդարանական սենյակ՝ դատավճիռը հրապարակելու նպատակով։
Հիշեցնենք, որ Խաչատրյանին մեղադրում են հեռավոր 1991 թվականին Մեշալի գյուղում ադրբեջանցիների դեմ, իբր, կատարած ծանր հանցագործությունների մեջ։ Արցախցու դեմ հարուցված կեղծ քրեական գործով, ըստ ադրբեջանական կողմի, տուժող է ճանաչվել 59 մարդ։
Նրանցից մի քանիսը ցուցմունքներ էին տվել նախորդ դատական նիստերի ժամանակ։