Վաղը պաշտոնապես պայմանագիր կկնքենք Հայաստանին ռազմական տեխնիկա տրամադրելու համար․ Ֆրանսիայի ՊՆ
Ֆրանսիայի պաշտպանության նախարարության Սեբաստյան Լեկորնուն հայտարարել է, որ Փարիզը և Երևանը կիրակի օրը կձևակերպեն ֆրանսիական սպառազինությունների մատակարարման մասին համաձայնագրեր, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության ոլորտում։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին։
«Հայաստանը պետք է հնարավորություն ունենա պաշտպանել իր քաղաքացիական բնակչությանը և ապահովել իր սահմանների պաշտպանությունը։
Վաղը մենք պաշտոնապես կձևակերպենք Հայաստանի կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ սպառազինությունների ձեռքբերումը՝ պայմանագիր ստորագրելով, որը թույլ կտա Հայաստանին ապահովել իր օդային տարածքի պաշտպանությունը»,- ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը։
Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հայտարարել էր, որ Փարիզը պատրաստ է պայմանագիր կնքել Երևանի հետ, որը Հայաստանին ռազմական տեխնիկա կտրամադրի։