Վրաերթի ենթարկված 34-ամյա կինը մահացել է
Դեկտեմբերի 1-ին, ժամը 20.08-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Արարատի մարզի Այգավան գյուղի Երևանյան խճուղում վրաերթի է ենթարկել 34-ամյա Կարինե Թադևոսյանին:
Նա հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Հայտնում է ՀՀ ոստիկանությունը: