Երգչուհի Մալենան Ինստագրամում նոր ֆոտոշարք է հրապարակել՝ հետաքրքիր հարցադրումով դիմելով իր հետևորդներին։
«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթողը լուսանկարվել է գեղեցիկ մայրամուտի ֆոնին։ 18-ամյա երգչուհին ամերիկյան ոճով է․ նա կրում է սպիտակ տոպ ու կարճ կիսատաբատ։
Մալենայի տոպն աչքի է ընկնում գրությամբ՝ «Seen this Angel?»/«Տեսե՞լ եք այս հրեշտակին»։ Հենց այս հարցադրմամբ է ուղեկցվում Մալենայի հրապարակումը։
«real question on my shirttt»,-կից գրել է նա։

