Տղամարդկանց անպտղություն. սերմնաբջիջներ, որոնցում գեները քիչ են

Գիտնականները բացահայտել են տղամարդկանց անպտղության առաջացման մեխանիզմը։ Պարզվել է, որ տղամարդկանց պտղաբերության համար մեծ նշանակություն ունի, այսպես կոչված, քրոմատինի վերամոդելավորման գործընթացը։

ԴՆԹ-ն թելի նման փաթաթվում է սպիտակուցի կոճի շուրջ, որը կոչվում է հիսթոն, եւ այս գեներն ու սպիտակուցները միասին կազմում են քրոմատինի համալիր։ Ընդ որում սերմնաբջիջները (տղամարդկանց վերարտադրողական բջիջները) ավելի փոքր են, քան բջիջների մեծ մասը, այդ պատճառով իրենց զարգացման սկզբում հիսթոնների կծիկները փոխարինվում են ավելի փոքր սպիտակուցներով, որոնք կոչվում են պրոտամիններ։ 

Cold Spring Harbor (CSHL) ամերիկյան լաբորատորիայի հետազոտողները հայտնաբերել են, որ հենց այդ փոխարինման պահը, որը կոչվում է քրոմատինի վերամոդելավորում, մեծ նշանակություն ունի տղամարդու պտղաբերության համար, եւ երբ այս գործընթացը այլ կերպ է ընթանում, արդյյունքում կարող է անպտղություն առաջանալ, հայտնում է Medical Daily-ին։

Երբ մարդիկ ասում են «պտղաբերություն», նրանք հաճախ ենթադրում են կանանց, սակայն տղամարդիկ կարեւոր դեր ունեն պտղաբերության գործընթացում եւ կարող են դառնալ անպտղության պատճառ։ Տղամարդու անպտղությունը կարող է լինել ժամանակավոր խնդիր որոշակի պայմաններում առաջացած ռեակցիաների պատճառով (օրինակ, վեներական հիվանդություններ եւ ուռուցք)։

Մյուս կողմից անպտղությունը կարող է լինել քրոնիկ՝ հենց սերմնահեղուկի խնդրի պատճառով (օինակ, քիչ քանակությամբ սերմնաբջիջներ, սերմի ձեւախախտում, տեղաշարժում կամ արգելափակում)։

Անպտղության երեւույթը ավելի լավ հասկանալու համար, գիտնականները սովորաբար ուսումնասիրում են սերմնահեղուկը։ CSHL-ից պրոֆեսոր Ալեա Միլլզը եւ Nature Communications-ում հրապարակված նոր հետազոտության գլխավոր հեղինակ դոկտոր Վանգջի Լին՝ ուսումնասիրելով սերմնահեղուկի թերություններով տղամարդկանց ամորձիների բիոպսիյաի տվյալները, բացահայտել են այն կարեւոր դերը, որն ունի քրոմատինի վերամոդելավորումը կանոնավորող Chd5 սպիտակուցը տղամարդկանց անպտղության ժամանակ։ 

«Մենք հայտնաբերել ենք, որ ավելի ծանր խանգարումներ ունեցող տղամարդկանց մոտ Chd5-ի ամենաքիչ մակարդակն է եղել։»,- ասել է Միլլզը։

Chd5-ի մասին ավելին իմանալու համար հետաոզտողների խումբը հեռացրել է  Chd5 գենի նմանակները արու մկների մոտ։ Նրանք հայտնաբերել են, որ այն հանգեցրել է նրան, որ արական մկների մոտ առաջացել են պտղաբերության լուրջ խախտումներ՝ սկսած սերմնաբջիջների քանակից, մինչեւ թույլ սերմնաբջիջներ։

Այնուամենայնիվ, երբ հետազոտողները արհեստական պայմաններում կատարել են բեղմնավորում, այդ մկների թերի սերմնահեղուկը ի վիճակի չի եղել բեղմնավորելու ձուն։

Հետազոտողները բացահայտել են, որ երբ Chd5 սպիտակուցը բացակայում է, քրոմատինի վերամոդելավորումը լիովին խանգարվում է։ Իր հերթին, երբ գենոմը ահրաժեշտ ձեւով փաթեթավորված չէր սերմնաբջիջների մեջ, ԴՆԹ-ն ինքնին կտրուկ փոփոխվում էր. կրկնակի պարույրը վնասվում էր եւ ջարդվում գենոմի որոշ կետերում։

«Այս դեպքում ի հավելումն անպտղության, Chd5 քիչ քանակությունը կարող է դառնալ թերություններով բեղմնավորման պատճառ այն հազվադեպ դեպքերում, երբ բեղմնավորումը տեղի է ունենում»,- ասել է Միլլզը։ Chd5 կարող է պաշտպանել մարդուն ԴՆԹ-ի հետ կապված բժշկական պայամններից եւ սպոնտանային մուտացիաներից, ինչպիսիք են քաղցկեղը եւ աուտիզմը։ Հետազոտողների թիմը շարունակում է ուսումնասիրել Chd5 ազդեցությունները մարդու պտղաբերության մեջ։