Տրանսպորտի տարեկան տոմսը՝ 110.000 դրամ

Տրանսպորտի տարեկան տոմսը՝ 110.000 դրամ

Երևանի ավագանու նախկին անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քաղաքային նշանակության հարցերը տեղական հանրաքվեներով որոշելու խոստում տված իշխանությունը զլացել է անգամ հանրային քննարկում անցկացնել տրանսպորտային թանկացվող սակագների վերաբերյալ:

Ընդ որում հրապարակված թվերը սպեկուլյատիվ են: Օրինակ վերցնենք «365 օր» տոմսի արժեքը: 1000 ուղևորության դիմաց տոմսի սակագինը 110 դրամ է առաջարկվում: Տարեկան տոմսը՝ 110.000 դրամ: Ընթերցողին կթվա, որ, եթե տարեկան տոմս գնի, թանկացումը կկազմի 10 դրամ:

Ընդունենք միջին ուղևորը յուրաքանչյուր օր տրանսպորտից օգտվում է 2 անգամ շաբաթը 6 օր: Շաբաթական 12 տոմս, 1 ամսվա մեջ 48 տոմս և հետևաբար տարեկան 576 տոմս: Կլորացնենք դեպի վեր՝ 600 տոմս:

Այժմ 110.000-ը բաժանեք 600-ի և կտեսնեք, որ միջին ուղևորի համար մեկ տոմսի սակագինը կազմեց 180 դրամ:

Մեկ շաբաթից այս հարցը փորձելու են անցկացնել ավագանու նիստով: Ընդ որում սա արվում է շատ կասկածելի ֆինանսական սխեմայով և առանց տրանապորտային համակարգը մինչև վերջ բարեփոխելու»: