Ցավալի լուր․ այս լույս տղան կյանքից հեռացավ
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀԱԱՀ Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջը։
Խորը ցավով և կսկիծով տեղեկացանք ՀԱԱՀ Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի «Սպառողական ապրանքներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Արման Արտաշի Պետրոսյանի վաղաժամ մահվան մասին։
Չափազանց ծանր և դժվար է ափսոսանքի և սփոփանքի խոսքեր գտնել լավագույն ուսանողի անժամանակ կորստի համար։
Իր մարդկային նկարագրով, խոհեմությամբ, ընկերասիրությամբ և բոլորի հետ հաղորդակցվելու կարողությամբ ու անկեղծությամբ Արմանը վայելում էր ընկերների, դասախոսների, իրեն ճանաչողների սերն ու հարգանքը։
ՀԱԱՀ Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի դասախոսական անձնակազմը, վարչական աշխատակազմը, ուսանողները իրենց վշտակցությունն են հայտնում սիրելի ուսանողի ու լավագույն ընկերոջ ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին։
Աստված թող լույսի ու խաղաղության մեջ պահի կյանքով լեցուն, դեռ բազում սեպտեմբերներ դիմավորել չհասցրած մեր օրինակելի ուսանող Արման Պետրոսյանի հոգին և սփոփանք շնորհի մեզ՝բոլորիս։
Սիրելի ուսանողի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը ժամը 18:00, Զովունու Ադանա սգո սրահում, իսկ թաղման արարողությունը՝ սեպտեմբերի 3-ին նույն վայրից։