Ցավոք, ես միայնակ եմ մեծացնում և դաստիարակում իմ զավակին, Հայկոյի ընկերները այլևս չկան․ Անահիտ Սիմոնյան
«Ցավոք, ես միայնակ եմ մեծացնում և դաստիարակում իմ զավակին, Հայկոյից հետո ես շատ ուրիշ ձև էի ամեն ինչ պատկերացնում, թե ինչպիսին կլինի Արմանի դաստիարակությունը:
Հայկոն, եթե ժամանակին իմանար, որ բոլոր ընկերները կամ բարեկամները, ովքեր միշտ իրեն շրջապատում էին, մի օր, երբ ինքը չլինի, իր երեխայի կողքին չեն լինի, կարծում եմ, ինքն ավելի զգույշ կլիներ նրանց ընտրության հարցում»,- «24 TV-»-ի եթերում ասել է երգչուհի Անահիտ Սիմոնյանն՝ անդրադառնալով Հայկոյի մահվանից հետո որդուն միայնակ մեծացնելուն: