«Փաշինյանը մեր ափի մեջ է». թուրք քաղաքագետն ասում է, որ իրենց համար վատ կլինի, եթե Հայաստանում իշխանափոխություն լինի
Թուրքերն ու ադրբեջանցիները արդեն նույնիսկ չեն էլ թաքցնում, որ իրենց համար Նիկոլ Փաշինյանը չափազանց ձեռնտու է, քանի որ անում է իրենց բոլոր ցանկությունները:
Փաշինյանից իրենց գոհունակությունն են արդեն հայտնել թե՛ Ալիևը, թե՛ Էրդողանը: «Թեմային» ակտիվորեն միանում են նաև այդ երկրների փորձագետները:
Ֆեյսբուքյան օգտատեր Անգելինա Ֆլորա Երվանդունին իր էջում գրել է.
«Հենց հիմա CNN TURK ը քննարկում է՝ ում բարեկամն է Փաշինյանը և ում թշնամին։ Թուրք քաղաքագետը ասում է, որ շատ վատ կլինի, եթե Հայաստանում հեղաշրջում լինի, որովհետև, ցիտում եմ.
«Փաշինյանը մեր ափի մեջ է, ինչ ուզում ենք, տալիս է, մեզ համար ցանկալի չէ հեղաշրջումը»։