Փաշինյանին հեշտ կլիներ Սերժ Սարգսյանի նման փող աշխատեր, կազինոյում խաղար, բայց պետականություն է կառուցում․ Ավետիս
Նիկոլ Փաշինյանի համար շատ հեշտ կլիներ շարունակել Սերժ Սարգսյանի ուղին։ Հանգիստ նստեր, փող աշխատեր և կազինոներում խաղար։ Բայց նման բաներ չի անում, փոխարենը պետականություն է կառուցում։
Այս մասին հարցազրույցի ժամանակ ասել է իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը։
«Բարդ է, դժվար է պետականություն կառուցել, որովհետև եթե ուզում ես պետականություն կառուցես, պետք է զոհողությունների գնաս։ Բոլորն ուզում են ազատ ապրել, ամեն ինչ մնա նույնը, բայց ոչ մի զոհողության չգնալ, չի լինում նման բան։
Կյանքը փորձություն է, և հայ ժողովորուդը չպետք է վախենա կորցնել ստրկությունն ու ստրկամտությունը և գնա ազատ ապրելուն, հասնել ինքնության»,- ասել է նա։