Փրկեք ուղեղը վաղաժամ ծերացումից և վերականգնեք հիշողությունը՝ այս բնական միջոցի օգնությամբ

Փրկեք ուղեղը վաղաժամ ծերացումից և վերականգնեք հիշողությունը՝ այս բնական միջոցի օգնությամբ

Շատ մարդիկ ունեն հիշողության հետ կապված խնդիրներ։ Ժամանակակից կյանքում մենք ստանում ենք շատ տեղեկատվություն և շատ քիչ ժամանակ է մնում հանգստանալու համար։

Եվ որպես հոգնածության հետևանք ի հայտ են գալիս մոռացկոտության նշաններ, տեղեկատվությունը հիշելու դժվարություններ և նվազում է կենտրոնացումը։ Առաջին քայլը ուղեղի աշխատանքը լավացնելու համար՝ հանգիստն է։

Ընդմիջեք աշխատանքի ժամանակ լսելով երաժշտություն, գիրք կարդալով կամ պարզապես քայլեք։ 2-րդ քայլը համարվում է սննդակարգը, որը պետք է հարուստ լինի օգտակար նյութերով։ Փորձեք ձեր սննդակարգ մտցնել ընկույզը,  կանաչիների սերմերը և տերևները։

Այսօր առաջարկում ենք  ձեզ մի հրաշալի միջոց, որը կօգնի ակտիվացնել ուղեղի աշխատանքը, լավացնել հիշողությունը և կանգնեցնել ուղեղի ծերացման բնական գործընթացը։ Այն պարունակում է պարզ բաղադրիչներ, որոնք հասանելի են բոլորին և թանկ չարժեն։

Այդ բաղադրիչները հարուստ են վիտամիններով և հանքանյութերով, որոնք անհրաժեշտ են ուղեղի համար։

Դրանք ունակ են թարմացնել հիշողությունը։

Բաղադրիչներ՝ 

1 հասած փոքր բանան, 1 խնձոր, 2 ճաշի գդալ վարսակի փաթիլներ,  1 բաժակ մաքուր ջուր, 1 ճաշի գդալ քունջութ, 5 մաքրած հունական ընկույզ, 2 հատ, 500 մգ․ գարեջրի խմորիչ հաբեր (գնել դեղատնից, օգտագործումից առաջ մանրացնել մինչև փոշիանալը)։

Պատրաստումը՝ 

Դրեք բլենդերի մեջ քունջութը, վարսակի փաթիլներ, ընկույզը և մանրացրեք, այնուհետև ավելացրեք ջուր և նորից լավ խառնեք։ Այդ ամենից հետո ավելացրեք մնացած բաղադրիչները և նորից խառնեք այնքան մինչև չստանաք միատարր զանգված։

Ավելի լավ արդյունքների համար ավելացրեք մի փոքր չամիչ, 3 արմավ և մեղր՝ ըստ ճաշակի։ Խորհուրդ է տրվում օգտագործել 1-2 անգամ օրվա ընթացքում, սնունդի օգտագործման միջակայքում՝ մեկ ամիս շարունակ։

Ցանկալի է կրկնել այս բուժման կուրսը տարեկան 4-5 անգամ։