Քաղաքը պետք է ազատվի գովազդային աղբից. Տիգրան Ավինյան
Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Նախկինից թույլտվություն ունեցող տնտեսվարողները դեռևս ունեն հին տեսքի գովազդներ, դա պետք է մինչև հունվարի 1-ը փոխվի:
Հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում գովազդային նոր ստանդարտները, և նախկինում թույլտվություն ստացած տնտեսվարողները նույնպես պետք է ենթարկվեն դրանց։
Տեղեկացրեք նրանց այս գործընթացի մասին, որպեսզի հետո բռնաճնշումների մեթոդներով չառաջնորդվենք և այս գործընթացն ընկերաբար տեղի ունենա։
Քաղաքը պետք է ազատվի գովազդային աղբից։ Քաղաքի տեսքն էականորեն կփոխվի», – ասաց Ավինյանը։