Այսօր ՔՊ վարչության որոշմամբ՝ կուսակցությունից հեռացվել է Թաթուլ Ասիլյանը: Այս մասին հայտնում է Armlur.am-ը։
Վերջինս հայտնի է իր սկանդալային վարքագծով եւ գրառումներով:
Թաթուլ Ասիլյանը պարբերաբար ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է կարկառուն ՔՊ-ականների հետ լուսանկարներ, ինչպես նաեւ գրառումներ է ձոնում Նիկոլ Փաշինյանին:
Նա նախորդ տարի ընդդիմության ցույցերի ժամանակ հայտնվում էր տարբեր տեղերում ու միջադեպեր հրահրում, օրինակ՝ ընդդիմության՝ դեպի Գյումրի ավտոերթի ժամանակ նա, իր ընկերների հետ, գնացել ու փակել էր ճանապարհը, կռիվ սարքել այնտեղ:

Նա ներկա էր եղել ընդդիմության և Վանաձորի ակցիաների ժամանակ, և Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի և այլ ակցիաների ժամանակ:
Պարբերաբար նա մասնակցում էր նաեւ ՔՊ նիստերին: