«ՔՊ»-ն ու «Հանրապետություն»-ը կմիավորվե՞ն
Hraparak.am-ը գրում է․ Այս պահի դրությամբ ստացվում է, առանց կոալիցիայի հնարավոր չէ Երեւանում իշխանություն ձեւավորել։
Ըստ ամենայնի կմիավորվեն ՔՊ-ն ու Հանրապետությունը, որոնք միասին չեն հավաքում 50+1, բայց փոշիացած ձայների բաշխումից հետո հնարավոր է ՔՊ-ն ու Արտակ Զեյնալյանը կարողանան միասին քաղաքապետ ընտրել։
Բայց երեք ուժ՝ Մայր Հայաստանը, Հանրային ձայնը եւ Հայկ Մարությանը եւս շանսեր ունեն միանալու եւ կոալիցիա կազմելու։
Ամեն դեպքում արձանագրենք, այսքան ցածր մասնակցության պարագայում անգամ իշխանությունը չկարողացավ վերարտադրվել եւ հույսը Արամ Սարգսյանի իշխանամետությունն ու աջակցությունն է։