Օկսի Ավդալյանը հարսի զգեստով… երգչուհին կրկին ամուսնանու՞մ է

Երգչուհի Օկսի Ավդալյանը շարունակում է շատ ակտիվ գործունեություն ծավալել և մնալ քննարկումների կենտրոնում։ Երգչուհու ամեն հրապարակում լայն տարածվում է և համարվում սկանդալային։

Օկսի Ավդալյանի անձնական կյանքը ևս ակտիվ քննարկվում է։ Երգչուհին էլ ամեն բան անում է հետաքրքրություն պահելու համար։ Այսօր Օկսին ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որտեղ հարսնացուի կերպարում է։

Օկսին դեռ չի մեկնաբանել լուսանկարները, հնարավոր է, որ երգչուհին կրկին ընտանիք է կազմել կամ սա հերթական տեսահոլովակի աշխատանքներն են։