Ֆրանսիայի խոշոր օդանավակայանները տարհանվել են. մանրամասներ
Ֆրանսիայի խոշոր օդանավակայանները տարհանվել են ռումբի սպառնալիքների պատճառով։
Այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը։
Նմանատիպ հաղորդագրություններ են ստացել Նիցցայի, Թուլուզի, Լիլի և Լիոնի օդանավակայանները։ Մինչ օրս հայտնի է, որ տարհանում է սկսվել վերջին երեքում։
Ըստ BFMTV-ի՝ Լիլի օդանավակայանում պայթյունի սպառնալիքով էլեկտրոնային նամակ է ստացվել, իսկ Նիսի օդանավակայանում տարհանում է սկսվել, երբ այնտեղ հայտնաբերել են լքված ուղեբեռ:
Վերջին օրերին դարձյալ պայթյունի սպառնալիքի պատճառով երկու անգամ տարհանում է իրականացվել նաև Վերսալի պալատից:
Ֆրանսիայի խոշոր հասարակական օբյեկտները ևս սկսել են ավելի հաճախ անանուն սպառնալիքներ ստանալ։