Հունվարի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 03:20-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արագածոտնի մարզի գյուղերից մեկի տուն, որտեղ հայտնաբերվել է երեխայի դի: Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Տեղում ոստիկաններն ու քննիչնները պարզել են, որ մահացածը 1.5 ամսական Լաուրա Հ.-ն է, ով, ըստ հարազատների հայտարարության, տանը գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում մահացել է:
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում «սպանություն (հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: